Մեր թշնամիներն են նրանք, ովքեր ՀԷԿ-երը փակելու հայտարարություն են անում, մեր բնական հարստությունը դա է. Արայիկ Հարությունյան |tert.am|
17:42 - 02 սեպտեմբերի, 2020

Մեր թշնամիներն են նրանք, ովքեր ՀԷԿ-երը փակելու հայտարարություն են անում, մեր բնական հարստությունը դա է. Արայիկ Հարությունյան |tert.am|

tert.am: Անունս, այո, կապվում է ՀԷԿ-երի հետ, պատճառն այն է, որ որպես կառավարության ղեկավար ՀԷԿ-երը այն ժամանակ եղել են իմ գլխավոր տնտեսական ուղղությունը, և հայտարարել ենք, որ Արցախը պետք է դառնա էներգետիկ տեսանկյունից անկախ և արդեն դարձել է;

Այս մասին պաշտոնավարման 100 օրը ամփոփելու առթիվ հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ խորհրդարանում ընտրություններից առաջ հանձնաժողով էր ստեղծվել, և մարդիկ էլ ակցիաներ էին անում ՀԷԿ-երը փակելու համար, կամ դրանց թիվը պակասեցնելու պահանջով, այդ հարցն ի՞նչ եղավ և ինչո՞ւ է Ձեր անունը կապվում ՀԷԿ-երի հետ:

«Առաջին ՀԷԿ-երը կառուցելու ժամանակ բոլորը ողջունում էին, հետո հասկացան, որպես քաղաքական գործիչ այդ ՀԷԿ–երը քաղաքական հնարավորությունները մեծացնում են, սկսեցին քննադատել: Մեր ՀԷԿ-երի հետ կապված միայն մեկ բան կա՝ պետք է միջազգային ստանդարտներին համապատասխանեն, եթե կա խախտում, ապա պետք է վերացվի խախտումը, եթե հնարավոր չէ վերացնել այն, պետք է գործունեությունը դադարեցնել»,- ասաց նա:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել