ԵՊԲՀ նորավարտ բժիշկները մեկնում են ծառայության
22:13 - 02 սեպտեմբերի, 2020

ԵՊԲՀ նորավարտ բժիշկները մեկնում են ծառայության

Հինգերորդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանն ավարտած և պարտադիր զինվորական ծառայության մեկնող նորակոչիկների զինվորական երդման արարողությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամասում նախապատրաստական փուլից հետո բժիշկները ծառայության են անցնելու  զինված ուժերի տարբեր զորամասերում։ Նրանք երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին՝ պահելով նաև Հիպոկրատի երդումը, որը տվել են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելիս։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել