Դատարանը կքննի Միքայել Մինասյանին կալանավորելու հարցը
14:53 - 05 սեպտեմբերի, 2020

Դատարանը կքննի Միքայել Մինասյանին կալանավորելու հարցը

Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու հարցը առաջիկայում կրկին կքննվի դատարանում:

Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է վերջինիս փաստաբան Ամրամ Մակինյանը:

«Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը վերամակագրվել է դատավոր Մանվել Շահվերդյանին»,- գրել է փաստաբանը:

Միքայել Մինասյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքը օրինականացնելու համար։ Մինասյանը մեղադրանքները չի ընդունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել