shantnews.am: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկարատև ընդմիջումից հետո նիստ է գումարել, որի սկզբում նախագահ Վարազդատ Կարապետյանը հայտարարել է Սերգեյ Բագրատյանի՝ հանձնաժողովը լքելու մասին.
«Պարոն Բագրատյանը հեռացել է մեր հանձնաժողովից՝ մեծ ցավ պատճառելով բոլորիս, մենք շնորհակալ ենք Ձեզ՝ մեր հետ մոտ երկու տարի այս ծանր աշխատանքը անելու համար, և բոլորս գնահատում ենք այն մեծ ներդրումը, որ ունեցել եք նախագծերի ընդունման ու քննարկման համար: Հիմա «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որպես հանձնաժողովի նախագահի տեղակալ, առաջարկել է դիտարկել պարոն Գրիգորյանի թեկնածությունը, մենք ծանոթ ենք վաղուց, գիտենք այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում ձեր նախկին փորձը, ուրախ ենք, որ միանում եք մեր թիմին»,- ասել է Կարապետյանը:
Հանձնաժողովը կողմ է արտահայտվել Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը հաստատելուն, կողմ է եղել նաև Սերգեյ Բագրատյանը:
Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանը դուրս էր եկել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և գործում է որպես անկախ պատգամավոր:
comment.count (0)