Ձերբակալվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին |factor.am|
13:41 - 18 ապրիլի, 2022

Ձերբակալվել է պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին |factor.am|

factor.am: ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի որդին ձերբակալվել է։ Այս մասին լուրը հայտնեց ՔԿ խոսնակ Վարդան Թադևոսյանը։

Ըստ նրա՝ Երևանի բնակիչ 27-ամյա Շանթ Բագրատյանը ձերբակալվել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով) հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նա այժմ գտնվում է ոստիկանության Վայոց Ձորի բաժնի ձերբակալվածների պահման վայրում։ Նշենք, որ Շանթ Բագրատյանը կասկածվում է գազալցակայանի տնօրենին ծեծի ենթարկելու մեջ։

Թարմացում. Բագրատյանի պաշտպան Հրանտ Առաքելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթին դատարան կալանավորման ներկայացնելու տեղեկատվությունը ճիշտ չէ, նա ներկայումս ազատության մեջ է, ինչպես նաև տարբեր ԶԼՄ-ներով կոնկրետ դեպքի հանգամանների վերաբերյալ մանրամաներն իրականությունից էապես տարբեր են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել