Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարք է խոցել, Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|
06:53 - 19 հուլիսի, 2019

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմանավը Հորմուզի նեղուցում իրանական անօդաչու սարք է խոցել, Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավը Հորմուզի նեղուցի շրջանում իրանական անօդաչու սարք է խոցել, հաղորդում է CNN հեռուստաալիքը:

«Անօդաչու թռչող սարքն անմիջապես ոչնչացվել է»,- հայտարարել է նախագահը և հավելել, որ հետախուզական սարքավորումը Հորմուզի նեղուցի շրջանում ամերիկյան նավերից գտնվել է 900 մետր հեռավորության վրա:

Նրա խոսքով՝ անօդաչու սարքը սպառնացել է և՛ ԱՄՆ նավի, և՛ նրա անձնակազմի անվտանգությանը, այդ պատճառով էլ ոչնչացվել է: Թրամփը կոչ է արել մյուս երկրներին դատապարտել Իրանի գործողությունները և պաշտպանել իրենց նավերը:

«Միջազգային ջրերում նավերի նկատմամբ սա Իրանի բազմաթիվ սադրիչ և թշնամական գործողություններից վերջինն է»,- հայտնել է Թրամփը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել