Փոխվարչապետ Գրիգորյանը Դեբորա Գրիզերին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար
19:29 - 14 սեպտեմբերի, 2020

Փոխվարչապետ Գրիգորյանը Դեբորա Գրիզերին շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար

 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի հետ, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մոտ օրերս:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել Դեբորա Գրիզերին իր պաշտոնավարման տարիներին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը:

ԱՄՆ ՄԶԳ տնօրենն էլ իր երախտագիտության խոսքն է հղել փոխվարչապետ Գրիգորյանին՝ այս տարիներին ստեղծված կառուցողական ամուր և արդյունավետ համագործակցության համար։

Տեսազանգի ընթացքում Դեբորա Գրիզերը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին:

Կողմերը քննարկել են ԱՄՆ ՄԶԳ-ի հետ համագործակցության ընդայնման հնարավորությունները, խոսել կազմակերպության հնգամյա ռազմավարության մշակման ընթացքի մասին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ Դեբորա Գրիզերի պաշտոնավարման ընթացքում ձևավորված հարաբերությունների օրակարգը կշարունակի զարգանալ նաև Դեյվիդ Հոֆմանի ղեկավարությամբ:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխվարչապետը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ին՝ կառավարության համար առաջնահերթ բարեփոխումների իրականացման գործում աջակցություն ցուցաբերելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել