Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը |a1plues.am|
05:44 - 22 հուլիսի, 2019

Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը |a1plues.am|

a1plus.am։  РИА Новости-ի հաղորդմամբ Ուկրաինայում ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Առաջին հրապարակված արդյունքների համաձայն՝ Գերագույն ռադայի ընտրություններում առաջատարն է Զելենսկիի «Ժողովրդի ծառա» կուսակցությունը:

Ազգային էքզիթ փոլը վկայում է, որ խորհրդարան է անցնում 5 կուսակցություն, իսկ առաջատար «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստանում է ձայների 43.9 տոկոսը:Ըստ «112 Украина» հեռուստաալիքի անցկացրած հարցման՝ նախագահի կուսկացությունը ստանում է ձայների 42.7 տոկոսը, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» միավորումը երկրորդն է ձայների 12.9 տոկոսով:

Պորոշենկոյի կուսակցությունը ստանում է 8.8 տոկոս ձայն, Տիմոշենկոյի կուսակցությունը՝ 8.5 տոկոս, Սվյատոսլավ Վակարչուկի «Գոլոս» կուսակցությունը՝ 6.5 տոկոս:Հաղորդվում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկին շնորահակալություն է հայտնել ուկրաինացիներին իր կուսակցությանն աջակցելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել