Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|
16:20 - 09 մայիսի, 2025

Բուդապեշտը «քարոզչություն» է որակել լրտեսական ցանցի մասին Կիևի հայտարարությունը |azatutyun.am|

azatutyun.am: Բուդապեշտն արձագանքեց Ուկրաինայում հունգարական լրտեսական ցանցի բացահայտման մասին Կիևի պնդումներին։ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն «քարոզչություն» է որակել Ուկրաինայի Անվտանգության ծառայության հայտարարությունը։

«Ես կխնդրեի բոլորին զգույշ լինել բոլոր նման տեղեկությունների հետ, որոնք հայտնում են ուկրաինական քարոզչության մեջ», - հայտարարել է Սիյարտոն և հավելել․ - «Ինչ-որ մանրամասներ կամ պաշտոնական տեղեկատվություն ստանալուց հետո միայն կարող ենք այդ ամենը պարզել։ Մինչ այդ ես սա պետք է որակեմ որպես քարոզչություն, որի հետ պետք է զգուշորեն վարվել» ։

Ուկրաինայի Անվտանգության ծառայությունն այսօր հայտարարել է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ բացահայտել է հունգարական ռազմական հետախուզության գործակալների ցանց, որը լրտեսական գործունեություն էր ծավալում ի վնաս Ուկրաինայի։ Գերատեսչությունը հայտնում է Զակարպատիայում երկու ձերբակալվածի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել