Լիակատար աջակցություն եմ հայտնում Հայաստանին և խորը մտահոգություն՝ ԼՂ-ում բախումների վերսկսման կապակցությամբ․ Լուիզ Մուշիկիվաբո
10:28 - 28 սեպտեմբերի, 2020

Լիակատար աջակցություն եմ հայտնում Հայաստանին և խորը մտահոգություն՝ ԼՂ-ում բախումների վերսկսման կապակցությամբ․ Լուիզ Մուշիկիվաբո

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն իր լիակատար աջակցությունն է հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ Հայաստանին։ Այս մասին նա գրել է թվիթթերի իր միկրոբլոգում։

«Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում Ֆրանկոֆոնիայի անդամ երկիր Հայաստանին և իմ խորը մտահոգությունը՝ Լեռնային Ղարաբաղում բախումների վերսկսման կապակցությամբ, որոնք խաղաղ բնակիչների և զինվորների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառ դարձան:  

Ես կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել երկխոսության ուղին՝ հակամարտության բանակցային կարգավորմանը հասնելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել