Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները հայտարարությամբ են հանդես եկել |shantnews.am|
13:52 - 29 հունիսի, 2019

Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները հայտարարությամբ են հանդես եկել |shantnews.am|

shantnews.am: Վրաստանում ԵՄ երկրների դեսպանները հատուկ հայտարարությամբ են հանդես եկել, հաղորդում է Gruzia Online-ը:

Նշվում է, որ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված՝ դեսպանները կողմերին կոչ են անում փոխհամաձայնության և երկխոսության գալ:

«Հարկավոր է անցկացնել թափանցիկ, արագ և արդյունավետ քննություն հունիսի 20-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ինչը ստիպել է ոստիկաններին պատասխան գործողությունների դիմել: Կոչ ենք անում կողմերին երկխոսել»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաների մասնակիցներն արդեն մեկ շաբաթ է` պահանջում են ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը: Վրացական ընդդիմությունը շարունակում է նրան մեղադրել ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու համար, որի հետևանքով հունիսի 21-ի գիշերը տուժել էր 240 մարդ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել