Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը
 |news.am|
13:53 - 18 սեպտեմբերի, 2024

Բորելը Վրաստանին կոչ է արել չեղարկել ԼԳԲՏ քարոզչության արգելքի մասին օրենքը |news.am|

news.am: Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Վրաստանի իշխանություններին կոչ է արել չեղարկել այն օրենքը, որը վերաբերում է ԼԳԲՏ քարոզչության եւ սեռը փոխելու արգելքին, որը, նրա հավաստիացմամբ, «էլ ավելի է երկիրը հեռացնում ԵՄ տանող ճանապարհից»։ Նա այսպիսի դիրքորոշում է հայտնել X սոցցանցի իր էջում։

«Վրաստանի խորհրդարանը ընդունել է օրենքներ «ընտանեկան արժեքների եւ անչափահասների պաշտպանության մասին», որոնք խափանում են մարդկանց հիմնական իրավունքներն ու ուժեղացնում խտրականությունը։ Ես Վրաստանին կոչ եմ անում չեղարկել այդ օրենքը, որն էլ ավելի է շեղում երկիրը ԵՄ ճանապարհից»,- գրել է Բորելը։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «ԼԳԲՏ քարոզչությունը, միասեռ ամուսնությունները և սեռը փոխելու նպատակով բժշկական միջամտությունները» արգելող օրենքի նախագիծը: Նախագիծը խորհրդարան էր բերել իշխող  «Վրացական երազանք» կուսակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել