Հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք ունենք 222 առողջացած․ ՀՀ ԱՆ
12:05 - 06 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք ունենք 222 առողջացած․ ՀՀ ԱՆ

Հոկտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 53083 դեպք, որոնցից 44932-ն` առողջացած, 990-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6859 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 309945 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1926 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 406 նոր դեպք: Ունենք 222 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (կին), 75 (կին), 85 (տղամարդ), 69 (տղամարդ), 68 (տղամարդ) և 53 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել