Արոնյանը դեռևս երկրորդն է Norway Chess-ում |armenpress.am|
09:31 - 09 հոկտեմբերի, 2020

Արոնյանը դեռևս երկրորդն է Norway Chess-ում |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Norway Chess-ում:

Mրցաշարի 4-րդ տուրում Արոնյանը մրցում էր Իրանից Ալիռեզա Ֆիրուջային: Գրոսմայստերները դասական պարտիան ավարտեցին ոչ-ոքի: Մրցաշարի կանոնադրության համաձայն` շախմատիտսները ուժերը չափեցին «արմագեդոն» շախմատում, որտեղ առավելության հասավ Ֆիրուջան:

Մյուս պարտիաներում հաղթանակ տոնեցին աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը և Տարի Արյանը:

Այս տուրից հետո Արոնյանը զիջեց առաջատարի դիրքը և երկրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մագնուս Կարլսենը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել