Արոնյանը Speed Chess Championship-ի քառորդ եզրափակչում է

 |armenpress.am|
09:38 - 12 նոյեմբերի, 2020

Արոնյանը Speed Chess Championship-ի քառորդ եզրափակչում է |armenpress.am|

armenpress.am: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաջող է մեկնարկել Speed Chess Championship-ում:

Chess.com կայքի կազմակերպած մրցաշարի 1/8 եզրափակիչում Արոնյանն ուժերը չափեց ռուս Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտության մատնեց ընդհանուր 14:11 հաշվով: Հաջորդիվ Արոնյանը կմրցի Ֆրանսիան ներկայացնող Մաքսի Վաշիե-Լագրավի հետ:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Հայկ Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին Երևանի ժամանակով 21։00-ին կմրցի Հիկարու Նակամուրայի դեմ։

Chess.com կայքի 2020 Speed Chess Championship-ին մասնակցում են 16 շախմատիստներ։ Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ պարտվողը լքում է պայքարը։ 

2020 Speed Chess Championship-ի մասնակիցների թվում են աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Յան Նեպոմնայշչին, Անիշ Գիրին և մի շարք այլ հանրահայտ շախմատիստներ։ 1/8 եզրափակիչի որոշ մրցախաղեր արդեն կայացել են․ մասնավորապես Մագնուս Կարլսենը հաղթել է Փարհամ Մաղսուդլուին, Վլադիմիր Ֆեդոսեևը՝ Ֆիրուզա Ալիռեզային, իսկ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ Նիհալ Սարինին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել