Արոնյանը և Պետրոսյանը խաղային սեանս կանցկացնեն Արցախի ու Հայաստանի երեխաների հետ
22:29 - 06 նոյեմբերի, 2020

Արոնյանը և Պետրոսյանը խաղային սեանս կանցկացնեն Արցախի ու Հայաստանի երեխաների հետ

այկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը և Մանուէլ Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Այս մասին ֆեյսբուք իր էջում Արոնյանը գրել է. «Նոյեմբերի 8-ին, ժամը 13։00-ին հրավիրում եմ բոլորիդ Շառլ Ազնավուրի անվան հրապարակ, որտեղ կկայանա "Մատ տեռորին" խորագրով բարեգործական միջոցառում։ Միջոցառման ընթացքում ես և գրոսմայստեր Մանուել Պետրոսյանը կանցկացնենք միաժամանակյա խաղի սեանս՝ Արցախից և Հայաստանից ընտրված 20 տաղանդավոր երեխաների հետ։

Դրանից բացի, կանցկացվի մայրիկիս՝ Սեդա Արոնովայի հեղինակած «Լևոն Արոնյան» գրքի անվանական ստորոգրումն ու վաճառքը, որից ստացված հասույթն ամբողջությամբ կփոխանցվի Hayastan All Armenian Fund Հայաստան համահայկական հիմնադրամին։ Միասին աջակցենք մեր ազգի պայքարին ահաբեկչության դեմ։ Ուրախ կլինեմ տեսնել բոլորիդ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել