hetq.am: Մեզ տեսանելի այս պատերազմն ունի առնվազն 2 ճակատ՝ մեր երկրի սահմանների պաշտպանության, ինքնության պահպանման գոյատևման ճակատը ու կորոնավիրուսային հիվանդության դեմ մղվող պայքարը: Վերջինիս գործընթացներում մենք ունենք նահանջ, քանի որ հասարակության մի հատված դադարեցրել է պատշաճ կերպով պայքար մղել հիվանդության դեմ` դրանով իսկ ապարդյուն դարձնելով պայքարողների ջանքերը: Հոկտեմբերի 23-ի ուշ երեկոյան կայացած ասուլիսի ընթացքում ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը:
Նա վստահ է, որ այսօր ողջ ներուժը պիտի ուղղվի ռազմաճակտ, իսկ կորոնավիրուսը ոչ միայն ավելացնում է պետության ծախսերը, այլև պաշարում է առողջապահական ֆոնդը:
«Կորոնավիրուսը զբաղեցնում է բժիշկներին ոչ միայն զենքից խոցվածներով, այլև վիրուսից խոցվածներով: Վարակվածները դուրս են մղվում հայրենիքի համար մղվող պայքարից»,- ասաց անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգը:
Նրա խոսքով, պատահաական չէ, որ թշնամին պատերազմ սկսելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավարակը: Սակայն հաղթելով հակառակորդի դաշնակցին` մենք կթուլացնենք իրեն և կմոտեցնենք մեր հաղթանակը:
comment.count (0)