a1plus.am: Ջրաշեն գյուղը հերթական վնասն է կրել՝ երկրորդ ջրհեղեղից։ Գյուղացիներն ասում են՝ այս անգամ եւս վնասները մեծ են։ Հեղեղի հետեւանքով ամբողջովին վնասվել են բանջարաբոստանային կուլտուրաները, վնասվել են բնակիչներից մեկի մեղվափեթակները, մեղուները սատկել են, նույն բնակչի խոզն է սատկել։
Բնակիչներից մեկը, ում այգին ամենաշատն է տուժել, պատմեց, որ վնասները մեծ են, քանի որ նախորդ հեղեղից հետո համայնքապետը փոխել է սելավատարի հունը, ինչի արդյունքում սելավաջրերը հոսում են դեպի իր այգի։
Գյուղացիները հույս ունեն, որ մարզպետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները կայցելեն ու տեղում կծանոթանան իրավիճակին։
comment.count (0)