azatutyun.am: Եվրամիության երկրների և հիմնական հաստատությունների ղեկավարները խստորեն դատապարտել են Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչությունը, որը սկսվել էր սինագոգի մոտ կրակոցներից:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն իր զորակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին և արտահայտվել արմատական իսլամիզմի դեմ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է. - «Իսլամիստական ահաբեկչությունը մեր ընդհանուր թշնամին է, և այդ մարդասպանների ու նրանց ոգեշնչողների դեմ պայքարը մեր ընդհանուր պայքարն է»:
comment.count (0)