Մենք իրավունք չունենք մեզ այլ կերպ պահել, քան ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ․ Էդմոն Մարուքյան
04:59 - 10 նոյեմբերի, 2020

Մենք իրավունք չունենք մեզ այլ կերպ պահել, քան ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ․ Էդմոն Մարուքյան

Հանդարտությո՛ւն պահպանեք, թույլ պիտի տաք, որ պատգամավորները կարողանան գալ խորհրդարանի շենք։ Երկրի՝ այս պահին գործող միակ իշխանությունն այս խորհրդարանն է։ Սիրելի՛ հայրենակիցներ, միայն դուք կարող եք թույլ տալ, որ խորհրդարանը հավաքվի եւ կայացնի կարեւոր որոշումներ՝ ձեր ցասումը թղթին հանձնելու վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ։

«Հայոց բանակը կանգնած է դիրքերում՝ ամուր, կուռ, մենք իրավունք չունենք մեզ այլ կերպ պահել, քան ամենաբարձր քաղաքացիական գիտակցությամբ։ Կոչ եմ անում, խնդրում եւ հորդորում, պահեք ամենաբարձր քաղաքացիական գիտակցություն, միայն դա է, որ մեզ կարող է այս իրավիճակից դուրս գալու հնարավորություն տալ։ Աղաչում եմ՝ թույլ տվեք պատգամավորները գան ԱԺ շենք։ Եթե չգան, չենք կարող ոչ մի որոշում կայացնել։ «Իմ քայլ»-ի պատգամավորներին կոչ եմ անում գալ խորհրդարան։ Մենք խոսել ենք մարդկանց հետ, դուք կարող եք գալ, մենք գումարենք արտահերթ նիստ»,- նշեց Մարուքյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել