Մակրոնը կոչ է արել ԵՄ-ի ներքին անվտանգության խորհուրդ ստեղծել |1lurer.am|
19:59 - 10 նոյեմբերի, 2020

Մակրոնը կոչ է արել ԵՄ-ի ներքին անվտանգության խորհուրդ ստեղծել |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահը Եվրամիությանը կոչ է արել ներքին անվտանգության խորհուրդ ստեղծել՝ ահաբեկչությանը դիմակայելու նպատակով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:

Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է միասնական արագ արձագանք տան ահաբեկչության սպառնալիքին:

Եվրամիության ցանկացած երկրի արտաքին սահմանների անվտանգության սպառնալիքը վտանգ է ներկայացնում ամբողջ Միությանը:

Մակրոնը նաև կողմ է արտահայտվել շենգենյան գոտու բարեփոխումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել