hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել Ռուսաստանի հետ երկխոսությունը շարունակելու օգտին:
«Մենք ճիշտ ենք անում, որ դռները բաց ենք թողնում Ռուսաստանի հետ բանակցությունների համար։ Հակառակ դեպքում մենք կհրաժարվեինք միջազգային կարգից, հետևաբար՝ խաղաղությունից ու անվտանգությունից»,- Le Tribune թերթին տված հարցազրույցում հայտարարել է Մակրոնը։
Մակրոնը հայտարարել է նաև Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական երկիմաստության քաղաքականության շարունակման մասին:
Ապրիլի վերջին Ֆրանսիայի նախագահը Սորբոնում Եվրոպայի ապագայի մասին իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունների կառուցմանը:
comment.count (0)