tert.am: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ն իր թվիթերյան միկրոբլոգում գրառում է արել՝ շեշտելով, որ Արցախի ինքնորոշման իրավունքը չի կարող սակարկության նյութ դառնալ։
«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ», - գրել է նա, ապա մեկ այլ գրառմամբ հավելել, - «Համաձայն միջազգային իրավունքի՝ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ուստի Արցախի ժողովուրդն իր դարավոր հայրենիքում ինքնորոշման իրավունք ունի»։
comment.count (0)