Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել վատթարագույնը կանխելու համար․ այս պահից ԱԺ պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված․ Գայանե Աբրահամյան
01:33 - 16 նոյեմբերի, 2020

Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել վատթարագույնը կանխելու համար․ այս պահից ԱԺ պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված․ Գայանե Աբրահամյան

ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ԱԺ պատգամավորի կարգավիճակում իր անելիքը համարում է սպառված։

«Այս օրերին փորձել եմ հնարավոր բոլոր ջանքերը ներդնել իրավիճակը փոքր-ինչ մեղմելու եւ վատթարագույնը կանխելու համար, սակայն այս պահից ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի կարգավիճակում անելիքս համարում եմ սպառված: Ներողություն եմ խնդրում բազմաթիվ սխալների համար»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ Գայանե Աբրահամյանն ավելի վաղ վայր էր դրել պատգամավորի մանդատը, սակայն ռազմական գործողությունները սկսվելուց հետո հետ էր վերցրել հրաժարականի դիմումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել