armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության շարունակման անհրաժեշտություն է տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանի հարցին ի պատասխան:
«Դա օրակարգի կարևոր հարցերից մեկն է: Այդ թեմայով մենք հաղորդակցության մեջ ենք Ֆրանսիայի նախագահի հետ, նաև Ռուսաստանի նախագահի հետ ենք քննարկում այդ իրավիճակը և հնարավորությունը: Իմ կարծիքն այն է, որ այո` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեությունը պետք է շարունակվի»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ համանախագահության ձևաչափի գործունեությունը պետք է շարունակվի, որպեսզի բոլոր հարցերը պատշաճ ձևով լուծում ստանան:
comment.count (0)