Իրանը ռմբակոծելու համար ինձ Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ չէ. Թրամփ |tert.am|
08:01 - 25 հունիսի, 2019

Իրանը ռմբակոծելու համար ինձ Կոնգրեսի հավանությունն անհրաժեշտ չէ. Թրամփ |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանին ռազմական հարված հասցնելու համար Կոնգրեսից թույլտվություն ստանալու կարիք չունի՝ չնայած, որ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրները պնդում են, որ առանց կոնգրեսական համաձայնության գործելը հակասահմանադրական է:

Հայտնի է, որ նախագահն այս մասին ասել է The Hill-ին տված հարցազրույցում: Երբ լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք նախագահն օրինական իրավունք ունի առանց Կոնգրեսի հավանության ռմբակոծել Իրանը, Թրամփը կարճ պատասխանել է. «Այո՛, ունեմ»:

«Սակայն մենք Կոնգրեսին տեղյակ ենք պահում մեր գործողությունների մասին, և կարծում եմ՝ նրանք դա գնահատում են: Թեկուզև ես նրանց տեղյակ եմ պահում, սակայն օրենքի շրջանակում պարտավոր չեմ դա անել: Իրականում մենք շատ մոտ էինք Իրանին հարվածելու որոշմանը, բայց հետո ես որոշեցի չհարվածել, քանի որ դա համարժեք քայլ չէր լինի»,-ասել է Թրամփը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել