Շիրակի մարզպետարանը հերքում է լուրերը, թե զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին՝ ցույցերին մասնակցելու համար
13:57 - 19 նոյեմբերի, 2020

Շիրակի մարզպետարանը հերքում է լուրերը, թե զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին՝ ցույցերին մասնակցելու համար

Շիրակի մարզպետարանը հայտարարություն է տարածել ի պատասխան երեկ որոշ լրատվականների կողմից շրջանառության մեջ դրված լուրերի․

«Շրջանառության մեջ դրված այն տեղեկատվությունը, թե իբր Շիրակի զինկոմիսարիատը և մարզպետարանը զինվորական համազգեստ են բաժանել քաղաքացիներին ցույցերին մասնակցելու համար, բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Շիրակի զինկոմիսարիատը աշխատանքային կարգով իրականացնում է իր խնդիրները և երեկ համակարգել է արձակուրդից հարավային ուղությամբ մարտական ծառայության վերադարձող զինվորների փոքր խմբի տեղաշարժը։

Հորդորում ենք զինվորական կոմիսարիատի աշխատանքը չներկայացնել քաղաքական շահերի և մանիպուլատիվ շահարկումների լույսի ներքո, առավել ևս չշահարկել Շիրակի մարզպետարանի աշխատանքը, որը կապ չի կարող ունենալ զինվորական տեղաշարժերի հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել