Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում |armtimes.com|
14:25 - 25 հունիսի, 2019

Հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը կկայանա Երեւանում |armtimes.com|

armtimes.com: Հունիսի 27-ին Երեւանում տեղի կունենա հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ տնտեսական համագործակցության գծով։ Վրացական պատվիրակությունը կգլխավորի Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին։

Ավելի վաղ տեղեկություններ կային, որ տնտեսական համագործակցության հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը չի կայանա՝ հարևան երկրում տեղի ունեցած քաղաքական իրադարձություններով պայմանավորված:

Հայկական կողմից նիստին կմասնակցի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել