Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը
23:47 - 24 նոյեմբերի, 2020

Լուսաղբյուր համայնքում 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը

Լուսաղբյուր համայնքում գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին 30-35 հեկտարով կավելանա ոռոգվող հողերի մակերեսը, կնվազի ջրի կորուստը և այս ամենը շնորհիվ ոռոգման ցանցի նորոգման:

Լոռու մարզպետարանը հայտնում է, որ ծրագիրն իրականացվել է պետություն-համայնք համատեղ ներդրմամբ՝ սուբվենիցոն ծրագրի շրջանակներում:

Վերականգնվել է 594 գծ/մ երկարությամբ ջրատարը, վերանորոգվել է ջրթողը և կառուցվել է ևս 2 նոր ջրթող` հարթ փականներով: Ոռոգման ցանցից կօգտվի շուրջ 98 տնտեսություն:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 14 մլն 586 հազար դրամ, որից մոտ 9 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել