Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների աշխատանքը կվերահսկվի մարզպետի կողմից |factor.am|
05:12 - 27 հունիսի, 2019

Շիրակի մարզպետարանի ծառայողական մեքենաների աշխատանքը կվերահսկվի մարզպետի կողմից |factor.am|

factor.am: Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ հունիսի 21-ի կարգադրության համաձայն մարզպետարանի ծառայողական մեքենաների 2019թ-ի հունիս ամսվա բենզինի չափաքանակի բաշխման և երթուղային թերթիկների լրացման նկատմամբ կիրանացվի վերահսկողություն։

Մասնավորապես, ծառայողկան մեքենաների վարորդները երթուղային թերթիկներում պիտի լրացնեն առավոտյան կայանատեղիից ծառայողական ավտոմեքենայի դուրս գալու օրը, ժամը և ցուցիչի վրա առկա վազքը, երեկոյան կայանատեղի վերադառնալու օրը, ժամը, ցուցիչի վրա առկա վազքը, օրվա ընթացքում կատարած երթուղին և հատկացված բենզինի քանակը։ Շաբաթվա վերջում լրացված ու ստորագրված թերթիկները վարորդները ներկայացնելու են մարզպետի խորհրդական Տիգրան Մինասյանին։

Նա էլ վերահսկելու է մարզպետարանի հունիս ամսվա բենզինի չափաքանակի ըստ անհրաժեշտության բաշխման եւ ծառայողական ավտոմեքենաների երթուղային թերթիկների ամենօրյա լրացման պարտականությունների կատարումն ու ամփոփ տվյալները ամսվա կտրվածքով ներկայացնելու է Շիրակի մարզպետին: Ի դեպ, ըստ Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքում ներկայացված տվյալների, մարզպետարանի հաշվեկշռում կա վեց ծառայողական ամտոմեքենա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել