«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ |armenpress.am|
17:34 - 05 դեկտեմբերի, 2020

«Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ |armenpress.am|

armenpress.am: «Հայրենիքի փրկության շարժում»-ի հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի կառավարական ամառանոցներ: Այս մասին Երևանի Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ավարտին հայտնեց Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Համապետական մեր հանրահավաքից սկսվում է քայլերթ Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց-կառավարության ամառանոցներ երթուղով, որտեղ Նիկոլ Փաշինյանի հեռացման համար դրվելու են հստակ պայմաններ և վերջնաժամկետ: Նորից խնդրում եմ բոլորիդ, զգույշ մնալ ցանկացած սադրանքից, սադրանքի դեպքում տեղյակ պահել ոստիկանությանը, երթուղու ընթացքում կոչ անել միանալ մեր բոլոր հայրենակիցներին»,- ասաց Մանուկյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել