Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել. Ռուսլան Իսրայելյանը հաստատում է |pastinfo.am|
13:26 - 12 դեկտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել. Ռուսլան Իսրայելյանը հաստատում է |pastinfo.am|

pastinfo.am: Այո, Արայիկ Հարությունյանի հետ ես եմ զրուցել, բայց չգիտեմ՝ ով է ձայնագրել, հրապարակել: Ձայնագրությունում ինչ լսել եք դա է, ավելացնելու բան չկա: Այս մասին ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանը:

Երեկ տելեգրամ ալիքներում շրջանառվում էր սկանդալային հերթական ձայնագրությունը` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանը մասնակցությամբ, որի ընթացքում վերջինս բողոքել է, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց չի տրամադրվել:

Ռուսլան Իսրայելյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ այն հարցին, թե որևէ միտում տեսնու՞մ է այն հրապարակելու մեջ, պարոն Իսրայելյանն ասաց՝ հնարավոր է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել