Օր առաջ պետք է վերականգնել բնակարանները, մարդիկ պետք է նաև վերադառնան աշխատանքի.Մարտունիում խորհրդակցություն է անցկացվել
19:55 - 14 դեկտեմբերի, 2020

Օր առաջ պետք է վերականգնել բնակարանները, մարդիկ պետք է նաև վերադառնան աշխատանքի.Մարտունիում խորհրդակցություն է անցկացվել

Դեկտեմբերի 14-ին, Մարտուն շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն՝  շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Գևորգ Բալայանի, աշխատակազմի քաղաքաշինության և տեղական ինքնակառավարման բաժնի վարիչ Արարատ Սուլեյմանյանի, Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանի, շինարարական ընկերությունների պատասախանատուների մասնակցությամբ:

Քննարկվել են Մարտունի քաղաքում և Մարտունու շրջանում պատերազմի հետևանքով վնասված բնակելի շենքերի, տների, վարչական շենքերի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքների և հետագա անելիքների մասին հարցերը:

Այս մասին իրազեկում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Շրջվարչակազմի ղեկավարը խորհրդակցության սկզբին նշել է, որ  բոլորի առաջ շատ կարևոր խնդիր է դրված՝ հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի օր առաջ վերականգնվեն ավերածությունները և մարդիկ կարողանան բնակություն հաստատել իրենց բնակարաններում, նաև վերադառնան իրենց աշխատավայրեր:

Շինարարության իրականացման համար անհրաժեշտ նյութերն ու միջոցները կան, մնում է ներգրավել ավելի շատ շինարարների ու արագացնել ընթացքը, աշխատել համակարգված և արագ տեմպերով: Մարտունու քաղաքապետը, խոսելով ներկայացված բնակելի շենքերի ու տների ցուցակի մասին, հատկանշել է բնակիչների կարգավիճակային առաջնահերթությունը, որով առաջնորդվել են հերթացուցակը կազմելու ժամանակ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև շրջանի այլ բնակավայրերում առկա վնասված տներին ու շինություններին, այս ուղղությամբ հետագա անելիքներին:

 
 Տպել


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել