Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան
21:33 - 16 դեկտեմբերի, 2020

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադան

Ծաղկաձորում կայացել է ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Օլիմպիադան կազմակերպել է Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

Եզրափակիչ փուլում մեդալային տեղերի համար պայքարել են հանրապետության 8 ուժեղագույն թիմերը՝

Երևանի թիվ 130 հիմնական դպրոց,

Երևանի թիվ 55 հիմնական դպրոց,

Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց,

ՖՈՏՈՆ վարժարան,

Երևանի թիվ 181 հիմնական դպրոց,

Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոց,

Երևանի թիվ 35 հիմնական դպրոց,

Ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց:

Համառ պայքարում պատվավոր առաջին հորիզոնականը զբաղեցրել է Երևանի թիվ 181 հիմնական դպրոցը: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար գրավել են Աշտարակի թիվ 4 և Երևանի թիվ 35 դպրոցները:

 1/4-րդ եզրափակիչ փուլը չհաղթահարած թիմերի անդամները միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Տիգրան Հարությունյանի հետ մրցելու հնարավորություն են ստացել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել