Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել ապօրինի հավաք կազմակերպելու փորձի կասկածանքով․ Ռուբեն Մելիքյան |armtimes.com|
15:50 - 21 դեկտեմբերի, 2020

Գորիսի քաղաքապետը բերման է ենթարկվել ապօրինի հավաք կազմակերպելու փորձի կասկածանքով․ Ռուբեն Մելիքյան |armtimes.com|

armtimes.com: Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն այսօր բերման է ենթարկվել ՀՀ քննչական կոմիտե ՀՀ քրեական օրենսգրքի 34-225․1-րդ հոդվածով նախատեսված արարքի՝ ապօրինի հավաքներ կազմակերպելու փորձի կասկածանքով։

Այս պահին նա ՀՀ քննչական կոմիտեում է, որտեղ նրան աջակցելու նպատակով հավաքվել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, մասնավորապես, ԲՀԿ-ական պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը եւ ուրիշներ։

Այս պահին Քննչական կոմիտեի բակում է նաեւ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը լրագրողներին տեղեկացրեց, որ զրուցել է Առուշանյանի փաստաբանների հետ եւ նրանցից է տեղեկացել հոդվածի մասին։ Մելիքյանը, սակայն, հիշեցրեց, որ ՀՀ-ում հավաքների ազատության արգելք այլեւս չկա, եւ տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող էր Առուշանյանը փորձ անել ապօրինի հավաք կազմակերպել․ «Եթե սա ապօրինի հավաք է, ապա մենք բոլորս իրավունք ունենք պահանջել, որ 2018 թվականին նույն արարքը կատարելու առիթով եւս քրեական գործ հարուցվի, եւ Նիկոլ Փաշինյանին գիշերը՝ ժամը 5-ին տանից հանեն եւ ձերբակալեն, մենք տեսանք, որ անկախ նրանից՝ Առուշանյանին ապօրինի ձերբակալեց թե ոչ, միեւնույն է, Նիկոլ Փաշինյանը Սյունիքում անելիք չուներ, եւ խայտառակ ձեւով վերադարձավ Երեւան»։

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել