ԱՄՆ-ում բրիտանացի դեսպանն իր պարտականությունները վատ է կատարում.Դոնալդ Թրամփ |news.am|
06:38 - 08 հուլիսի, 2019

ԱՄՆ-ում բրիտանացի դեսպանն իր պարտականությունները վատ է կատարում.Դոնալդ Թրամփ |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քիմ Դերոքն իր պարտականությունները վատ է կատարում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Դերոքը «Միացյալ Թագավորությանը վատ է ծառայել»: «Մենք այդ մարդուն չենք համակրում»,- կիրակի Նյու Ջերսի նահանգում լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը, հեռարձակումը կատարել է Fox News-ը: - Ես կարող էի նրա մասին ինչ-որ բան ասել, բայց ժամանակ չեմ վատնի»:

Շաբաթ բրիտանական Daily Mail պարբերականը բրիտանական ԱԳՆ-ի համար Դերոքի հաղորդագրություններից հատվածներ էր հրապարակել: Դրանցում դիվանագետը Թրամփի վարչակազմին անվանում է ոչ բանիմաց եւ անօգնական: Թրամփը լրագրողներին ասել է, ար այդ հոդվածը անձամբ չի կարդացել:

CNN հեռուստաալիքը շաբաթ հայտնել էր, որ պարբերականի ներկայացրած նյութի հավաստիությունը հաստատել են բրիտանացի պաշտոնատար անձանց շրջանակում աղբյուրները: Daily Mail-ի հրապարակման մեջ, մասնավորապես, ներկայացված էր Դերոքի հետեւյալ հաղորդումը. «Իրականում մենք չենք հավատում, որ նրա [Թրամփի] վարչակազմը կդառնա զգալիորեն ավելի նորմալ, պակաս չափով անկանոն, պակաս ոչ կանխատեսելի, տարբեր խմբերի միջեւ տարաձայնություններով պակաս պառակտված, պակաս անշնորհք դիվանագիտության ոլորտում եւ անօգնական»:

Դեսպանը նաեւ կասկած էր հայտնել, որ Թրամփի օրոք Սպիտակ տունը «երբեւէ բանիմաց կթվա»: Միաժամանակ նա նշել էր, որ Թրամփը կարող է հաղթել առաջիկա 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել