Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ

 |armenpress.am|
11:08 - 28 դեկտեմբերի, 2020

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում ԱԺ-ի մոտ |armenpress.am|

armenpress.am: Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի մուտքերի մոտ: Քաղաքացիների մի հատվածը հավաքված է Դեմիրճյան փողոցի երթևեկելի հատվածում:

Քաղաքացիների մյուս հատված էլ ԱԺ-ի՝ Բաղրամյան փողոցի մուտքի մոտ է:

Նրանց խոսքով՝ հավաքվել են իշխանական պատգամավորներին ասելու, թե ինչ են մտածում նրանց մասին: «Որպես ԱԺ մեծամասնության պատգամավոր՝ դուք ձեր անգործությամբ ոչնչացրել ենք ԱԺ-ն՝ որպես գործադիրի հակակշիռ, որպես առաջնային մանդատի ինստիտուտ: Եվ դուք դրա համար պատասխան եք տալու»,-հայտարարեց քաղաքացիներից մեկը:

Հավաքվածներից մեկն էլ ասաց՝ պահանջում են նաև, որ խորհրդարանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսի:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել