Հայտնի են մանդատը վայր դրած պատգամավորներին փոխարինողների անունները
 |1lurer.am|
11:24 - 28 դեկտեմբերի, 2020

Հայտնի են մանդատը վայր դրած պատգամավորներին փոխարինողների անունները |1lurer.am|

1lurer.am: ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներկայացրեց պատգամավոր ընտրված և լիազորություններն ու մանդատը վայր դրած պատգամավորներ Արգիշտի Մեխակյանի, Արամ Խաչատրյանի և Երջանիկ Հակոբյանի մանդատները հաջորդ թեկնածուներին տրամադրելու մասին արձանագրությունները:

Ըստ այդմ՝ մանդատները տրվում են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 6 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Կարեն Գրիգորյանին, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 9 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Վանիկ Օհանյանին և «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 1 տարածքային ընտրական ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Ասլանյանին:

Կարեն Գրիգորյանը, Վանիկ Օհանյանը և Հակոբ Ասլանյանը ԱԺ ամբիոնից երդվեցին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել