ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահին
19:21 - 28 դեկտեմբերի, 2020

ԲԴԽ նախագահն ընդունել է ՌԴ 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահին

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 5-րդ կայազորի զինվորական դատարանի նախագահ Ռոբերտ Կատայանին և Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութային գործարար կենտրոնի գործադիր տնօրեն Վահրամ Կարապետյանին:

Ինչպես հաղորդում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը, հյուրերը շնորհակալություն հայտնեցին ընդունելության համար և իրենց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության ՊՆ 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նախագահին հանձնեցին շնորհակալագիր, որով երախտագիտություն էին հայտնում Ռուբեն Վարդազարյանին՝ Հայաստանի Հանրապետության  տարածքում զինծառայություն իրականացնող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զինծառայողների, այլ ռազմական ուժերի և կազմավորումներին առնչվող արդարադատության իրականացման ընթացքում ծագած իրավական հարցերի լուծման հարցում արդյունավետ փոխգործակցության համար:

«Բարձրագույն դատական խորհրդի նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց անսպասելի, բայցև պատվաբեր գնահատանքի արժանանալու համար և պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս ռուս գործընկերների հետ շարունակել աշխատել գործընկերային արդյունավետ և ջերմ մթնոլորտում:

Երկուստեք կարևորվեց հետագա համագործակցության խորացումը,  նախանշվեցին երկկողմ փոխգործակցության զարգացման հեռանկարները»,- ասված է ԲԴԽ մամուլի հաղորդագրությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել