ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|
15:12 - 29 դեկտեմբերի, 2020

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ արտահերթ նիստում՝ 1 դեմ և 99 կողմ ձայներով, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և կից ներկայացված նախագծերի փաթեթը: 

Փաթեթով նախատեսվում են էական փոփոխություններ, ազատականացում և հեշտացում կուսակցությունների գրանցման և ստեղծման հետ կապված: Փոփոխությունների կարևոր ուղղությունը կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ավելացումն է:

Առաջին ընթերցմամբ  ընդունումից հետո նախագծում փոփոխություններ են կատարվել: Կուսակցությունների հիմնադրման գործընթացը պարզեցվել է: Փոփոխություն է կատարվել նաև կուսակցությունների հանրային ֆինանսավորման բանաձևում: Դանիելյանը ներկայացրեց, որ կուսակցությունների հանրային ֆինանսավորման ընդհանուր ծավալի 60 տոկոսը երաշխավորված է բոլոր այն կուսակցությունների համար, որոնք օրենքի պահանջի համաձայն կներկայացնեն համապատասխան հաշվետվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել