Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|
16:52 - 29 դեկտեմբերի, 2020

Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի  ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում էր վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները:

«Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը` պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- օրենքի նախագծի ներկայացման ընթացքում ասել էր Գաբրիելյանը:

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:

Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայնով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել