Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմում է ՄԻՊ-ին․ նրա պնդմամբ՝ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են |factor.am|
11:26 - 10 հուլիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմում է ՄԻՊ-ին․ նրա պնդմամբ՝ Քոչարյանի իրավունքները կոպտորեն խախտվում են |factor.am|

factor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պնդում է, որ դատական քաշքշուկների պատճառով Ռոբերտ Քոչարյանը չի կարողանում օգտվել գրավի դիմաց ազատ արձակվելու իր իրավունքից․ «Առաջին ատյանի դատարանն ասում է, որ ինքը չի կարող այս միջնորդությունը քննել, քանի որ գործը դեռևս Վերաքննիչ դատարանում է, իսկ Վերաքննիչ դատարանն էլ ասում է, որ չի կարող նյութերը ուղարկել Առաջին ատյան, քանի դեռ չի լրացել օրենքով Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու ժամկետը։ Այս երկու պնդումներն էլ օրենքի հետ կապ չունեն»։

Ալումյանը ասուլիսի ժամանակ դիմեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին․ «Պարոն Թաթոյա՛ն, խնդրում եմ անհապաղ միջամտել, քանի որ տեղի է ունենում մարդու իրավունքների բացահայտ և կոպիտ խախտում։ Քրեական օրենսգիրքը նախատեսում է, որ միջնորդությունները և պահանջները պետք է քննվեն անհապաղ, երկու բացառությամբ՝ եթե միջնորդությունը կատարվել ոչ ժամանակին, եթե միջնորդությունը քննարկելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել որոշակի նյութեր, երկու դեպքում էլ պետք է դատարանի որոշում»։

Փաստաբանի կարծիքով՝ «Վերաքննիչ դատարանից նյութերը չեն ուղարկվում Առաջին ատյանի դատարան, քանի որ Վերաքննիչի դատավոր Արմեն Դանիելյանը, որը կայացրեց Քոչարյանին կալանավորելու որոշումը, փորձում է «կրկին խախտել Քոչարյանի իրավունքները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել