tert.am: Հունվարի մեկից Եվրոպական Միության Խորհրդի նախագահությունը Գերմանիայից կես տարով փոխանցվել է Պորտուգալիային, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մանրամասնելով, որ Պորտուգալիան այնուհետև հուլիսի մեկին նախագահությունը կփոխանցի Սլովենիային:
ԵՄ Խորհրդում սա Պորտուգալիայի արդեն չորրրորդ նախագահությունն է, որն իրականացվում է ռոտացիոն սկզբունքով:
Ավելի վաղ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտան հայտարարել էր Պորտուգալիայի նախագահաության երեք հիմնական առաջնահերթությունները՝ տնտեսական վերականգնում, սոցիալական հիմքի ամրապնդում և ավելի անկախ, բայց միևնույն ժամանակ աշխարհի համար ավելի բաց Եվրոպայի ստեղծում:
comment.count (0)