Հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ
13:22 - 03 հունվարի, 2021

Հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ

ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել և արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝  ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր: 

Մասնավորապես, հունվարի 1-ին հանրապետությունում հայտնաբերվել է 23, իսկ հունվարի 2-ին՝ 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները տեղափոխվել են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: 

ՃՈ-ն հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել