ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|
12:18 - 05 հունվարի, 2021

ԱՄՆ-ն հարվածային ԱԹՍ-ներ է տեղակայել Ռումինիայում |tert.am|

tert.am:ԱՄՆ ռազմաօդային ուժերը MQ-9 Reaper հետախուզական անօդաչու թռչող սարքեր և մոտ 90 զինծառայող է տեղակայել Ռումինիայի Կամպիա Տուրզիյ քաղաքի ավիաբազայում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարությանը:

«ԱՄՆ ռազմաօդային ուժերը Ռումինիայի Կամպիա-Տուրզիյ քաղաքում գտնվող 71-րդ ավիաբազայում տեղակայել են MQ-9 Reaper անօդաչու թռչող և մոտ 90 զինծառայող՝ ՆԱՏՕ-ի գործողություններին աջակցելու համար տեղեկության հավաքագրման, հսկողության և հետախուզության շրջանակներում»,- ասված է հայտարարության մեջ:

Անօդաչու թռչող սարքերն ու ռազմական անձնակազմը տեղակայվել են «երկար» ժամանակով, սակայն չի նշվում, թե հստակ որքան  ժամանակով:

Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Ջեֆրի Հարրիգանի խոսքերով` անօդաչու թռչող սարքերի տեղակայումը այս ռազմավարական վայրում «հուսադրում է դաշնակիցներին և գործընկերներին», բայց նաև «հակառակորդներին հասկացնում է», որ «ցանկացած առաջացող սպառնալիքին պատասխան» կարող է տրվել:

Զինվորականները նշել են, որ անօդաչու թռչող սարքերի և ռազմական անձնակազմի տեղակայումը համաձայնեցված է Ռումինիայի իշխանությունների հետ, խոսում է ԱՄՆ-ի կողմից Եվրոպայում անվտանգությանը և կայունությանը «հավատարմության» մասին և ուղղված է ՆԱՏՕ-ի դաշնակիցների  և «այլ եվրոպական գործընկերների» հետ հարաբերությունների ամրապնդմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել