Իրանում մեկնարկել են մարտական ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ զորավարժություններ |1lurer.am|
18:42 - 05 հունվարի, 2021

Իրանում մեկնարկել են մարտական ԱԹՍ-ների կիրառմամբ լայնածավալ զորավարժություններ |1lurer.am|

1lurer.am: Իրանի զինված ուժերը երկրի հյուսիսային Սեմնան նահանգում սկսել է լայնամասշտաբ զորավարժություններ, որոնցում ներգրավված են նաև մարտական անօդաչու թռչող սարքեր՝ փոխանցում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:

Գործողությունները ղեկավարող Իրանի զինուժի հրամանատարի տեղակալի խոսքով՝ իրական պատերազմական պայմաններում անցկացվող զորավարժություններին մասնակցում են ցամաքային, օդային ու ծովային ուժերի միավորներ:

Ծովակալ Մահմուդ Մուսավին ընդգծել է, որ իրականացվելու են տարբեր մարտական գործողություններ, ներառյալ՝ օդային հետախուզում, օդային տարածքների միջև հրթիռների արձակում, ռումբերի և մեծ ճշգրտության հրթիռների օգտագործմամբ ցամաքային թիրախների պայթեցում և ինքնասպան ԱԹՍ-ների կիրառում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել