Իրանում շարունակվում են ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժությունները |1lurer.am|
17:10 - 07 հունվարի, 2021

Իրանում շարունակվում են ԱԹՍ-ների ներգրավմամբ զորավարժությունները |1lurer.am|

1lurer.am: Իրանական լրատվամիջոցները հրապարակել են նորագույն ԱԹՍ-ների կիրառմամբ լայնամասշտաբ զորավարժությունների մասին պատմող հերթական տեսանյութը: Մասնավորապես, Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին հայտարարել է «Քարար» անօդաչու թռչող սարքի հաջող փորձարկման մասին: Իրանցի զինվորականը պնդել է, թե «Քարար» անօդաչու թռչող սարքի առանձնահատկություններից են թիրախների ճշգրիտ նույնականացումը և օդ-օդ տեսակի հրթիռներով զինվելու հնարավորությունը:

Ըստ Էլհամիի՝ իրանական արդիականացված որոշ ԱԹՍ-ների թռիչքի հեռահարությունը հասցվել է ավելի քան 2000 կիլոմետրի, իսկ հետախուզական տեսախցիկների նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս բարելավելու թռիչքի ուղղության ճշգրտությունն ու մարտական թիրախների տեղորոշումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել