Հինգ պետություններ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել Թեհրանին՝ ուկրաինական Boeing-ի վթարի համար |azatutyun.am|
15:14 - 08 հունվարի, 2021

Հինգ պետություններ պատրաստվում են պատասխանատվության ենթարկել Թեհրանին՝ ուկրաինական Boeing-ի վթարի համար |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհի հինգ պետություններ կոչ են անում պատասխանատվության ենթարկել Իրանի իշխանություններին՝ ուկրաինական Boeing-ի՝ 2020 թվականի հունվարին տեղի ունեցած վթարի համար։ Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի կողմից հրապարակված համատեղ հայտարարության տեքստը այսօր տեղադրվել է ուկրաինական արտգործնախարարության կայքում։

«Մեր երկրները պատասխանատվության կենթարկեն Իրանին՝ արդարության հասնելու և զոհերի ընտանիքների ու տուժած պետությունների համար փոխհատուցում ապահովելու նպատակով», - նշված է հայտարարության մեջ։

Հինգ պետությունների ներկայացուցիչները, որոնց քաղաքացիները զոհվել էին ավիավթարի հետևանքով, նաև պահանջում են, որպեսզի պաշտոնական Թեհրանը ներկայացնի մեկ տարի առաջ տեղի ունեցած ավիավթարի համապարփակ պատկերը։ «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» Թեհրան-Կիև չվերթը իրականացնող օդանավը Իրանի ՀՕՊ ուժերի կողմից սխալմամբ խոցվել էր 2020 թվականի հունվարի 8-ին։ Ավիավթարի հետևանքով 176 մարդ էր զոհվել


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել