armtimes.com: ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի՝ իր լիազորությունները դադարեցնելու մասին որոշումը:
Այս մասին ասաց Գեղամ Գեւորգյանը: Նա նշեց նաեւ, որ շարունակում է վարել ԵՊՀ ռեկտորի պաշտոնը:
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ տարեվերջին անվավեր էր ճանաչել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի թիվ 43 որոշումը, դադարեցրել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի լիազորությունները:
comment.count (0)