Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ- Երևան -Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը
15:40 - 15 հունվարի, 2021

Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ- Երևան -Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ռուսական Rossiya ավիաուղիներն այսօր՝ հունվարի 15-ին, վերսկսեց Սանկտ Պետերբուրգ - Երևան- Սանկտ Պետերբուրգ երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է դիմել ավիաընկերությանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել